Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 25.02.2013թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի 21.02.2013թ. իրազեկումը՝ ս/թ մարտի 1-ին, ժամը 17.00-19.45 Ալ. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչիորոշմամբ ի գիտության էր ընդունվել «Հայոց Համազգային Շարժում» կուսակցության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանի 30.01.2013թ. իրազեկումը՝ ս/թ մարտի 1-ին, ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի համաձայն՝ ի գիտության է ընդունվել Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցչի նաեւ փետրվարի 28-ին, ժամը 15.00-21.00 եւ մարտի 2-ին, ժամը 15.00-21.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Կարդացեք նաև