Մկրտիչ Մինասյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորել:
«Ցավում եմ, բայց հիմա Հայաստանում մի իրավիճակ է, երբ որոշ ուժեր կամ անհատներ փորձում են շագանակները կրակի միջից հանել` Րաֆֆու ձեռքերով: Րաֆֆին, ում ես հարգում եմ, հայ մարդ է իր տեսակով, արժանիորեն գնահատվել է նաեւ մեր ժողովրդի կողմից, բայց, իմ պատկերացմամբ, ինքը հիմա էյֆորիայի մեջ է, եւ Աստված մի արասցե, որ այդ էյֆորիան վերածվի հիասթափության»,- թեժացող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ իր կարծիքն Aravot.am-ին փոխանցեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Մեր զրուցակիցը համոզված է, որ առողջ բանականությունը կհաղթի, եւ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի իրատես կդառնա, իրավիճակն ու արժեքները կգնահատի ըստ արժանվույն եւ առաջարկությամբ հանդես կգա. «Որպես հայ մարդ, քաղաքական գործիչ` հայրենիքի ու պետության առջեւ իր ունեցած ծառայություններով եւ իր ապագա ծրագրերով, որպեսզի Հայաստանում ձեւավորի կառավարության նոր տեսակ` ազգային համաձայնության կառավարություն: Դա, իմ կարծիքով, հանրության կողմից բացարձակ ընդունելի տարբերակ կլինի եւ հայրենիքին, պետությանն ու ժողովրդի ապագային աջակցող, սատարող, ոչ թե հակառակը»:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ երկիր կառուցելու ճանապարհն իրատեսականն ու իրավականն է. «Հույզերով երկիր չեն կառուցում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երկիր կառուցողին տեսեք:
Շատ լավ առաջարկ է «իսկական» հայ մարդու կողմից՝ ստեղծել կոալիցիա պետական հանցագործներից և ժողովրդի ներկայացուցիչներից:
Սրանք լրիվ իրենց գցել են դոդի բաղերը: Հարգելի պարոն, իսկ դուք երկիր եք կառուցում, թէ այն քանդում եք արդեն 15 տարի: Չգիտեք, որ Ձեր առաջնորդը` պապան, խայտառակ պարտություն է կրել: Ինչ եք հավայի խոսում: