Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին:
Քննարկվեցին փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքը, դրան նախորդած և հաջորդած զարգացումները: Զրուցակիցները կարևորեցին ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացների բարելավումը, քննարկեցին հնարավոր առաջարկությունները, որոնք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարող է առաջարկել իր վերջնական զեկույցում, որը կնպաստի ընտրությունների նկատմամբ հանրության վստահությանը:
Վարդան Օսկանյանի մամուլի գրասենյակ