Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանին այդ ներածական խոսքը հուշել են:
Այսօր Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից «Նոյյան տապան» ակումբում հետաքրքրվեց՝ Բաղրամյան 26-ում Ձեր հանդիպման օրը Դուք բավականին տեւական ժամանակ մնացիք այնտեղ եւ այն, ինչ պատմեցիք այդ հանդիպման մասին, զուտ տրամաբանորեն շատ կարճ պիտի տեւեր: Կա՞ մի բան, որի մասին խոսել եք, բայց առայժմ չեք ուզում հրապարակել: Նա պատասխանեց. «Ես ներկայացրեցի քաղաքական մասը: Իմ ներկայացրածը ամփոփագիրն էր: Ես դրանից բացի ասելիք չունեմ: Մեկուկես ժամ դուք կարող եք պատկերացնել, թե ինչ է նշանակում: Միգուցե առաջին անգամ գործող նախագահը եւ նախագահի թեկնածուն, որը ընտրվել է փետրվարի 18-ին, որոշեցին հանդիպել: Իմ պահանջը պարոն Սարգսյանից դա է եղել, որ ընդունեք ժողովրդի հաղթանակը եւ ձեռքսեղմումը»:
Կարդացեք նաև
Մենք նաեւ հարցրեցինք՝ ինչպես նկատեց Սերժ Սարգսյանը, այդ օրը Դուք մի տեսակ տխուր էիք, հանդիպումից հետո ո՞վ էր ավելի շատ տխուր: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարող է հոգնած էի, բայց ոչ տխուր: Ես տխուր չեմ, ես ուժեղ եմ: Ես լիազորված եմ, իրավատեր եմ: Այդ նախնական տեքստը մեկը իրեն հուշել էր երեւի, որ այդպես պիտի ասեր: Մեկ-մեկ սայթաքում է լինում այդ ապարատների մոտ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ