«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պող. 16-38 շենքերի /կոտորակներով հանդերձ/, Գ.Արծրունի 1-92 ու Վաղարշյան 13-17 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարդացեք նաև
«Երևան Ջուր» ՓԲԸ
25.02.2013թ.