Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես ամերիկացիներին եւս պատասխան կտամ, չկասկածեք»

Փետրվար 25,2013 17:39

«Ժառանգության» առաջնորդը վստահ է, որ Սերժ Սարգսյանին շնորհավորողները զղջալու են

Այսօր «Նոյյան տապան» ակումբում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ձայնագրության առկայության հետ կապված իր տեսակետը հայտնելուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ շնորհավորանքներին. «Վլադիմիր Վլադիմիրիչը կամ մեկ այլ երկիր կարող է Հայաստանի երրորդ նախագահին ինչ-որ թուղթ ուղարկած լինեն: Ամեն երկիր ունի իր շահը: Ես հարգում եմ իրենց շահը, բայց Հայաստանը նույնպես ունի իր շահը: Ով ժամանակից շուտ հեգնելով, ծաղրելով շամպայն խմեց, ինքը պարզապես սխալ արեց: Ես դատավոր չեմ: Մեր զույգ Վեհափառները վրադիր չեն հարգում ՀՀ ժողովրդի շահը եւ զղջալու են: Ես չեմ ապրելու, որ իրենք զղջան, բայց իրենք ընդունելու են իրենց սխալը: Մարտավարական գործընկեր է, ինչ ուզում եք, ոնց ուզում եք՝ սահմանեք: Հայաստանի ժողովուրդն արդեն խոսել է: Այն մարդիկ, ովքեր Կոսովո են ճանաչում, բայց Արցախ չեն ճանաչում, բոլորը միասին ճանաչում են ոչ իրավակարգ, ոչ լեգիտիմ իշխանությունը: Բոլորը միեւնույն հակաժողովրդական չափանիշներով են առաջնորդվում: Սա վերաբերում է բոլորին: Ռուսաստանին, որի հետ հրաշալի հարաբերություններ ենք զարգացնելու, Ամերիկան նույնպես՝ Թուրքիայի, Ցեղասպանության հարցով: Հիմա տեսնենք: Դուք կզեկուցեք ինձ, թե մի քանի ժամ անց Վաշինգտոնն ինչ է ասել: Եթե Ամերիկան եւս խախտի Հայաստանի շահը, ես ամերիկացիներին եւս պատասխան կտամ: Չկասկածեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728