Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ մինչեւ մարտի 2-ը դիմի ՍԴ

Փետրվար 25,2013 17:36

Իսկ Սերժ Սարգսյանին, ըստ նրա, մնում է ինքնաբացարկը

«ԿԸՀ-ի որոշումից հետո պարոն Սարգսյանին մնում է ինքնաբացարկի ճանապարհը: Իր որոշումն է: Չեմ զարգացնում առայժմ«,- այսօր «Նոյյան տապան» ակումբում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: ԿԸՀ-ն իր հանձնաժողովներով պետք է ենթարկվի ամենախիստ պատասխանատվության, իր ակնհայտ հակաօրինական, հակաժողովրդական որոշման համար: Ես հարգել եմ պարոն Մուկուչյանին, բայց իրենք լցոնումների, խախտումներով.., չկարողացան»:

Նա անդրադարձավ առաջիկա իր անելիքներին. «Ես անելու եմ ամեն ինչ, որ ժողովուրդը հուսախաբ չլինի, որ հետ չկանգնի, զադնի չտանք: Ոչ թե չարությամբ, այլ հետեւողական, խոհեմ քայլերով: Ոչ մեկը թող չստիպի մեր ուսանողներին, զինվորներին, ուսուցիչներին, որովհետեւ ես իրենց կողքը կանգնելու եմ»:

Նա նշեց, որ 5 օր կա ՍԴ դիմելու համար եւ բողոքարկելու համար. «Շատերը, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ չարժի: Դուք հիմա, խնդրում եմ, մի փոքր ձեզ ճկուն պահեք ու թույլ տաք այդ հնարավորությունը, մենք եւս դատական իշխանությունը կարող ենք փոխել: Չի բացառվում,  Գագիկ Հարությունյանին, Ֆելիքս Թոխյանին, Հրայր Նազարյանին, Մանուկ Թոփուզյանին, Արեւիկ Պետրոսյանին հնարավորություն տանք, որ իրենք սահմանադրական իրավունք իրացնեն եւ թույլ տան, որ ՀՀ քաղաքացիները պաշտպանեն իրենց Սահմանադրական իրավունքը: Չի բացառվում, բայց սա կլինի իրենց վերջին որոշումը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728