Փետրվարի 22-ին Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սումգայիթի նահատակների 25-րդ տարելիցի հոգեհանգստյան արարողություն, որը կազմակերպել էին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը եւ ԱՄԷ ազգային վարչությունները:
1988թ. փետրվարի անմեղ զոհերի հիշատակի արարողությանը մասնակցեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ եւ հյուրեր, ովքեր աղոթեցին զոհերի հիշատակի, համայն հայության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի բարօրության համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ