Ազերիները օգտագործում են տեխնիկական միջոցներ
Փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի հուղարկավորությանը մասնակցած նրա ծառայակիցները բերդավանցիներին պատմել են ադրբեջանական սադրանքների մասին: Նրանց խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում, շփման գծում, ադրբեջանցիներն աղջիկների բարձր ձայներով ձայնագրություններ են միացնում: Հայ զինվորները լսելով այդ ձայները՝ բնական ռեակցիայով խրամատից դուրս են նայում եւ դառնում ադրբեջանցի դիպուկահարների թիրախը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ