«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզչի հրահանգը կատարել են գաղտնի գործակալները:
«El Confidencial» հանդեսի տեղեկություններով, Գվարդիոլան հետեւել է իր ֆուտբոլիստների անձնական կյանքին եւ նրա այդ ցանկությունն իրականացրել են «Metodo-3» դետեկտիվ գործակալության աշխատակիցները: Գաղտնի գործակալների աշխատանքը համակարգել է Խավյեր Մարտորել անունով մեկը, որը հիմա Կատալոնիայի կառավարության անվտանգության պատասխանատուն է: Հանդեսի անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ Գվարդիոլան ոչ միայն հետեւել է Պիկեի ու Շակիրայի անձնական կյանքին այն պահից, երբ նրանք սկսել են հանդիպել, այլեւ «Բարսելոնայի» մյուս առանցքային ֆուտբոլիստների: Նա ցանկացել է մշտապես համոզված լինել, որ իր տղաները կենտրոնացած են գործի վրա, այլ ոչ թե երեկույթների:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ