Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148-րդ տարեդարձի կապակցությամբ: Զորավարի ծննդյան օրվա առիթով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:
Մեծ զորավարի ազգանվեր գործին անբասիր ծառայելու համար «Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի խորհրդի որոշմամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է <<Զորավար Անդրանիկ>> ոսկե մեդալով, որը նրան է հանձնել հիմնադրամի նախագահ Իլյիչ Բեգլարյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եռաբլուր պանթեոնում ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Անդրանիկ Օզանյանի թանգարան և ներկա գտնվել Մեծ զորավարի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն