Այսօր կայացավ Օսկարի հոբելյանական 85-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ ավելի քան 6000 անդամ ունեցող ժյուրին ներկայացրեց մրցանակակիրներին: Այս տարվա արարողությունը նշանավորվեց նաև այն հանգամանքով, որ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հեռահաղորդացման միջոցով անձամբ կարդաց` լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթած ֆիլմի անվանումը:
Լավագույն դերասան ճանաչվեց Դանիել Դեյ-Լյուիսը` «Լինքոլն» (Lincoln) ֆիլմում իր դերը կերտելու համար:
Լավագույն դերասանուհի ճանաչվեց Ջենիֆեր Լոուրենսը` «Իմ ընկերը խելագար է» (Silver Linings Playbook) :
Լավագույն օրիգինալ սցենար անվանակարգում հաղթող ճանաչվեց Քվենտին Տարանտինոն` «Ջանգո ազատագրված» (Django Unchained) ֆիլմի սցենարի համար:
Երկրորդ պլանի լավագույն դերասանն է Քրիստոֆ Վալցը, լավագույն դերասանուհին` Էն Հետուեյ:
Լավագույն օտարալեզու ֆիլմ ճանաչվեց ավստրիական` «Սեր» (Amour) ֆիլմը, ռեժ. Միխայել Հանեկե:
Լավագույն անիմացիոն կարճամետրաժ մուլտֆիլմ ճանաչվեց «Walt Disney Animation Studios» ընկերության կողմից նկարահանված «Paperman» ֆիլմը:
Լավագույն ռեժիսոր անվանակարգում Օսկարի արժանացավ Էնգ Լին` «Պիի կյանքը» ֆիմի համար:
2013թ-ի լավագույն ֆիլմ ճանաչվեց «Արգո օպերացիան» (Argo) : Ֆիլմի ռեժիսոր` Բեն Աֆլեք:
«Օսկար» -ի յուրաքանչյուր մոդել պատրաստված է բրոնզից, նիկելից և արծաթից, վերջում ավելացնում են 24 կարատանոց ոսկու շերտը: Պատերազմի տարիներին հանձնած «Օսկարները» պատրաստված էին գիպսից, քանի որ այն ժամանակ մետաղը դժվար էր գտնել:
Կարմիր գորգը, որի վրայով անցնում են հյուրերը, ունի 152 մ. երկարություն և 10 մ. լայնություն: Գորգի վրա տեղավորվում են մոտ 100 լուսանկարիչ և 300 հեռուստատեսության ներկայացուցիչ:
«Քամուց քշվածները» ֆիմում 2-րդ պլանի լավագույն դերասանուհու կոչմանն արժանացած Հաթթի Մակ Դենիելը, դարձավ առաջին սևամորթը, ով նոմինացվել է «Օսկարի» մրցանակաբաշխությանը և ընդհանրապես առաջին սևամորթն է, ում թույլ են տվել ներկա գտնվել մրցանակաբաշխության դահլիճում` «սևերի համար» նախատեսված առանձին գոտում:
Ակադեմիայի ողջ պատմության մեջ «Արտիստը» ֆիլմը երկրորդ համր ֆիլմն էր, որ ստացավ Լավագույն ֆիլմ մրցանակը` (2012) : Առաջինը Հովարդ Հյուզի «Թրեր» ֆիլմն էր` նկարահանված 1929-ին:
Որպես «Լավագույն ֆիլմ»՝ «Օսկարի» արժանացած առաջին գունավոր կինոնկարը «Քամուց քշվածներն» է։ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի մասին դասական ֆիլմը մրցանակը ստացել է 1939 թ.-ին:
Պատրաստեց՝ Անդրանիկ Ջալալյանը