Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿԸՀ 25.02.13թ. որոշման մասին
ԿԸՀ-ը քիչ առաջ մերժեց ՀՀ Նախագահի թեկնածու Ռ.Հովհաննիսյանի դիմումը և, որպես հետևանք, հաստատեց ապօրինի ընտրության արդյունքներն, ինչն, ավելի քան սպասելի էր, ավազակաիշխանության ԿԸՀ-ի համար:
Սակայն, խնդիրն, անգամ դա չէ, այլ այն, որ հիշյալ դիմում ներկայացրած խախտումները /ապօրինի պաստառներ/ չեն կարող համարվել այս ընտրության ապօրինության հիմնական պատճառը, որի հիմքով, գրեթե, ողջ հասարակությունը ոտքի է կանգնել:
Կարդացեք նաև
Այդ կապակցությամբ, ճիշտ և արդարացի կլինի, որ Ր.Հովհաննիսյանը երկրի հասարակությանը ներկայացնի այն խախտումները, որոնք կարող էին էական ազդեցություն գործել ընտրության արդյունքների վրա, այսինքն, այն ինչի համար հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել:
Իսկ, դա կարևոր է նաև ոչ միայն միջազգային հանրությանը սույն ընտրության ապօրինության իրական պատճառների մասին իրական տեղեկատվություն տրամադրելու, այլև՝ համազգային ներկա շարժման արդյունավետ ընթացքի համար:
«ՄԻ-96» կուսակցության վարչություն
Իրենք էլ պետք է տեղեկանք ներկայացնեն, որ ծնվել են մարդուց և ոչ մարդանմանից և իրավունք ունեն մի ողջ ազգի ձայն թաղել իրենց բարոյականության շիրմաթմբում;
Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ընտրաթերթիկներն ընդամենը մեկ երկու օրում կարող էին փոփոխվել կամ նորից տպվել…Ոչ մի երաշխիք չկա, որ ընտրատեղամասերի փակ քվեատուփերը չեն բացվել ու չի խեղվել դրանց միջի պարունակությունը անցած օրերի ընթացքում: Էնպես որ, մի պահանջեք բաներ, որոնց պատասխանը ինքներդ էլ չունեք: