Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. Հրաժարականների շքերթից մի ուրախացեք

Փետրվար 25,2013 15:40

Սամվել Նիկոյանը՝ Գիզիրյանի հրաժարականի մասին

«Երբ ես իմացա, որ Շիրակի մարզպետը դիմում է գրել՝ շատ ափսոսացի, որովհետեւ ինքը լավ մարզպետ էր եւ ամենակարեւորը, շատ անկաշառ, ամբասիր մարդ է: Շիրակում չկա մեկը, որ ասի, թե ինքն իր պարտականությունների մեջ թերացել է կամ որեւիցէ կոռուպցիոն ռիսկերի մեջ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ պատասխանելով հարցին՝ ճի՞շտ եք համարում որոշ մարզպետների եւ քաղաքապետերի դեմ սկսված կուսակցական արշավն այն հիմնավորմամբ, որ վերջիններս Սերժ Սարգսյանի համար «փայլուն արդյունքներ» չեն ապահովել:

Նիկոյանին վրդովվեցնում է նաեւ այն, որ բոլորը, այդ թվում մամուլը, նորմալ են արձագանքել այն փաստին, որ Շիրակի մարզպետը կամ մեկ այլ մարզպետ կամ քաղաքապետ պետք է հեռանա պետական ապարատից՝ ընտրությունների արդյունքի պատճառով: «Ես դա ճիշտ չեմ հասկանում, ես դա չեմ ընկալում: Ի՞նչ է նշանակում, որ պետական պաշտոն զբաղեցնող մարդը, մանավանդ, որ ինքն անկուսակցական է, պետք է աշխատանքից դիմում գրի, ազատվի եւ բոլորը դա բնական համարեն: Մի փոքր տեմպի տակ ենք եւ կարծես այս հրաժարականների շքերթից ուզում ենք ուրախանալ, բայց դրա մեջ լավ բաներ մի տեսեք: Եթե որեւիցէ մեկը ազատման դիմում է գրում այն պատճառով կամ նրա աշխատանքը փորձում են բացասական գնահատել, որ ի պաշտոնե ինքը լավ չի լուծել հասարակության առջեւ ծառացած խնդիրները, դա այլ բան է, բայց սա կապել ընտրությունների արդյունք ապահովել-չապահովելու հետ՝ ես համամիտ չեմ»,- ասում է Սամվել Նիկոյանը՝ հավելելով, որ իր համար ընդունելի կլիներ, եթե մեղադրանք ներկայացվեր, որ Գիզիրյանը լավ չի աշխատել իր պաշտոնում, այդպիսով նպաստել է հասարակության բացասական վերաբերմունքի ձեւավորմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Զրույցի այլ մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Թատրոնն ու*մ համար է, չէ* որ նույնիսկ նրանք են ընդդիմադիր;Վստահները լքում են, կասկածողները` ձգում;

  2. Վարդան says:

    Մալադեց Նիկոյան, կյանքում առաջին անգամ ճիշտ բան է ասում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728