Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը РБК-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ իր ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների լիգա մտնելու շանս ունի:
Դրա համար անհրաժեշտ է մրցաշրջանի երկրորդ հատվածում հաղթել տնային բոլոր հանդիպումներում: «Այո: Ռուսաստանի առաջնությունում «Սպարտակի» դիրքերը բարվոք չեն: Սակայն Եվրոպայի լիգա, նույնիսկ Չեմպիոնների լիգա մտնելու հնարավորությունները բավականին լավն են: Ես նայել եմ խաղացանկը: Երկրորդ շրջանում տնային հանդիպումները շատ են. 11-ից` 8-ը: Կարծում եմ, եթե սեփական հարկի տակ բոլոր հանդիպումներում հաղթենք, կարող ենք շատ վեր բարձրանալ: Ես երբեք լավատեսությունս չեմ կորցնում», – ասել է Մովսիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ