ԿԸՀ-ն քիչ առաջ ամփոփեց նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները:
Քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 521.489 ընտրող, 60, 18 տոկոսը: Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները՝ 2 միլիոն 509.434 հոգի են եղել:
Րաֆֆի Հովհաննիսյան, 539693, 36,74
Վարդան Սեդրակյան 6210, 0, 42 տոկոս
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյան, 31 643, 2,15 տոկոս
Սերժ Սարգսյան, 861 373, 58,64 տոկոս
Պարույր Հայրիկյան 18 096,1.23 տոկոս
Անդրիաս Ղուկասյան 8329, 0,57 տոկոս
Արման Մելիքյան 3520,0, 24 տոկոս:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ Հայաստանի նախագահի ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 1988 ընտրական տեղամաս:
Նրա խոսքերով, նախագահական ընտրությունների անցկացման ընթացքում ԿԸՀ- ն ստացել է 16 դիմում-բողոք եւ երկու հաղորդում: Դրանք քննարկվել են ու կայացվել համապատասխան որոշումներ ու գրավոր պատասխաններ:
ԿԸՀ-ն որոշեց՝ 2013-ի նախագահական ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա: Եվ հիմք ընդունելով Հայաստանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները՝ ԿԸՀ-ն որոշեց, որ ՀՀ նախագահ է վերընտրվում Սերժ Սարգսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ