Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ինչպե՞ս է ստացվել, որ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ցավն էին որոշել տանել»,- Թեւան Պողոսյան

Փետրվար 25,2013 14:40

Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանն անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններին՝ ասաց, թե եղել են քվեաթերթիկներ, որոնք միտումնավոր փչացրած են եղել, ինչպես օրինակ՝ նշելով Րաֆֆի Հովհհաննիսյանին, քվեաթերթիկի վրա գրել են «ցավդ տանեմ»: Պողոսյանին զարմացրել է այս փաստը` «Այդ ինչպե՞ս է ստացվել, որ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ցավն են որոշել տանել»:

Թեւան Պողոսյանի խոսքով` «Մենք ունենալու ենք այն համբերությունը, ուժը, ունենալով քայլերի պայքար` այս անգամ հետ չկանգնելով նպաստելու ենք մեր գործողությունների կատարմանը: Մենք պահանջատեր ենք լինելու»:

Պողոսյանը խոսելով «Ժառանգության» ծրագրերից՝ ասաց, թե գաղափար կա, որ այն քաղաքներում, որտեղ իրենք հաղթել են, այժմ քաղաքապետերը հրաժարականներ են տալիս, իսկ այդ քաղաքներում բնականաբար կլինեն նոր ընտրություններ, որտեղ էլ «Ժառանգությունը» կունենա իր թեկնածուները:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հայտարարությանը, կապված Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողների հետ, Պողոսյանը նշեց. «Եթե նա համարում է, որ այս երկրում 530 հազար հոգին այդպիսին է , ապա… պետք չէ վիրավորել երկրի քաղաքացուն»:

Ինչ վերաբերվում է դասադուլին, ապա ըստ Պողոսյանի դա ընդունելի չէ, եթե դրանում չկա կոնկրետ պահանջ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728