«Ամեն անգամ միջազգային դիտորդներն ընտրությունների ավարտից հետո հայտարարում են, թե այս անգամ մեկ քայլ առաջ ենք գնացել: Էսպես ո՞ւր: Էսպես,որ գնա, ուղեծրից կարող ենք դուրս գալ»,-այսօր այս մասին «Տեսակետ» մամուլի ակումբում հեգնելով ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Բանախոսը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հարթակում հնչեցրած խոսքերին չի հավատում. «Մինչև այսօր մարդ չի հասկանում իր ուզածը: Առանց առաջնորդի ոչ մի բան չի լինելու: Ես Րաֆֆիին չեմ համարում, որ նա առաջնորդ է և կարող է ինչ որ տեղ տանել: Նա պետք է ուղիղ ասի, թե ինչ է ուզում»:
Այնուամենայնիվ, Եղիազարյանը Րաֆֆիի շուրջը տեսնում է երիտասարդների, ովքեր կարող են լուրջ փոփոխություններ մտցնել: «Մեկ էլ տեսար եղան նոր ընտրություններ»,-ասաց նա:
Բանախոսն անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից տարիներ առաջ եղած հանրահավաքների հնարավոր նմանությանը՝ ասաց.»Դուք ընդհանուր եզրեր չեք գտնի մեր և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև»:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Փառք աստծո ու ընդհանուր եզրեր չկան ձեր պեսների հետ: