Առավոտյան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա սկսած ուսանող- ցուցարարները Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դարպասների մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո շարժվեցին դեպի Երեւանի պետական բժշկական համալսարան, որի դարպասները նույնպես փակ էին ուսանողների առաջ:
Այնուհետեւ ցուցարարները հանդես եկան Ագրարային համալսարանի դիմաց, որտեղ ցուցարարներին ողջունեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասաց, որ ոչ մեկ չի բռնանա ուսանողների վրա, իսկ ոստիկանները կատարում են իրենց համապատասխան աշխատանքը: Հովհաննիսյանը հավելեց, որ սա ոչ թե Րաֆֆիի եւ Սերժի պայքարն է, այլ ՀՀ քաղաքացու:
Այս պահին ցուցարարները գտնվում են Հայաստանի ճարտարագիտական համալսարանի դիմաց, որի դռները դարձյալ փակ են: Ցուցարարները վանկարկում են՝ «Դռները փակել եք, որ ի՞նչ անեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Այ ոոստիկաններ,էտ որ Չապաևի գլխարկները դրել եք,ընկել եք ուսանողների մեջ որ ի՞նչ անեք: