ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ
կողմնակից չէ ուսումնական ընթացքը խաթարելուն:
Խոսելով նախագահական ընտրությունների ընթացքից, ասաց. «Այս անգամ ունեցանք թափանցիկ, արդար ընտրություններ: Թերությունները չնչին են եղել, ես համոզված եմ, որ վերահահաշվարկի դեպքում էլ փոփոխություն չի լինի: Մենք որեւէ օրենք չենք խախտել: Ես համոզված եմ, որ այն մարդիկ, որոնք մեզ այսօր չհավատացին, նրանց խնդիրների լուծումներն էլ ենք մենք տալու, որովհետեւ բողոքը ոչ թե նախագահին է ուղղված, այլ այն համակարգին, որ կոչվում էր տեղական ինքնակառավարման մարմին»:
Աճեմյանը գտնում է, որ իրենք, այսինքն ՀՀԿ-ն ունի հստակ գործողությունների ծրագիր ու շատ արագ ցույց է տալու թե ինչի են ընդունակ իրենք: «Մենք եղել ենք գյուղերում, որտեղ շատ շնորհակալական խոսքեր ենք լսել ու այնպես չի, որ աշխատանքներ չեն տարվել, պարզապես ընտրությունները շատ թափանցիկ էին ու եւ մեզ, եւ ձեզ շատ բան ասացին: Ողջունելի կլիներ որ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորեր մեր նախագահին, եւ կարծում եմ՝ շուտով դրան էլ ականատես կլինենք»,-նշեց Աճեմյանը, հավելելով, որ այն ձայները որոնք ՀՀԿ-ինը չէին, մարդկանց այն հավաքական խմբինն է, որը բողոք ունեն:
Կարդացեք նաև
Աճեմյանը նաեւ շեշտեց. «Մենք թույլ չենք տա խեղաթյուրել ընտրությունների արդյունքները»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Էլիտար ախչի, բա դու Աստծուց էլ չես վախենում;Ազգիդ աչքերի մեջ նայելով ստում, քծնում ես, որ ի*նչ;Է, հետո, բա վերջը, բա ամոթը;Հա, դրանք հայոց պառլամենտում քաղաքական որակներ չեն, ազգային հայելի են;Mend or end ;end or mend.