Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն քննում է Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու դիմումը

Փետրվար 25,2013 13:59

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում քննեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու վերաբերյալ դիմումը:

ԿԸՀ նախագահը նախ ճշտեց       նման լիազորություն ունի՞:

«Այսպիսի լիազորություն ունեմ, Հովհաննիսյանը տեղյակ է այս փաստաթղթի մասին: Վստահեցնում եմ, որպես լիազոր ներկայացուցիչ ինձ հանձնարարեց, որ փաստաթուղթը ստորագրեմ ու ներկայացնեմ»,- պատասխանեց պարոն Մարտիրոսյանը:

Պարոն Մուկուչյանն էլ ասաց, որ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ կարող է ներկայացնել միայն թեկնածուն, եթե վերջինիս անունից ինչ-որ մեկը ստորագրում է, պետք է ունենա հատուկ լիազորություններ, իսկ պարոն Մարտիրոսյանի լիազորությունները բանավոր պայմանավորվածությամբ են: Չնայած սրան, հանձնաժողովը քննեց դիմումը:

Ր. Հովհաննիսյանի ընտրական շտաբի անդամ Կարեն Մեժլումյանը ներկայացրեց տվյալներ, լուսանկարներ, որոնք փաստում են, որ Սերժ Սարգսյանն ունեցել է 1600 շտաբ, ապա ասաց, որ յուրաքանաչյուր նախընտրական շտաբ ունեցել է քարոզչական պաստառ, իսկ կատարված ամբողջ ծախսը ներառված չէ հայտարարագրերում:

Պարոն Մարտիրոսյանն էլ պնդեց, որ Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերը 110 մլն դրամը գերազանցել են :

Տ. Մուկուչյանն էլ հետաքրքրվեց քարոզչական նյութերի հետ կապված, եթե քվեարկությունից 20 օր առաջ հնարավոր էր պարզել՝ ինչո՞ւ դա չեն արել այն ժամանակ: ինչո՞ւ այդ դիմումն ավելի շուտ չեն ներկայացրել:

«Կարծել ենք, որ նման փաստաթուղթ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները կներկայացնեն»:

«Ապացույց ունե՞ք, ինչ հաշվարկ եք արել, որ ստացվել է 10 տոկոսից ավելի»,- հանձնաժողովի անդամներից մեկի հարցին, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Շուկայական գները հաշվեք՝ նրանց ներկայացրած 1600 շտաբների չափով»:

Պարոն Մուկուչյանն էլ ասաց, որ ապացույցները կցված չեն փաստաթղթին. «Առաջարկում եմ կես ժամով ընդմիջել նիստը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728