Այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից մեկնարկեց հայաստանյան մի շարք բուհերի ուսանողների կողմից կազմակերպված դասադուլը: ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքված ուսանողները պահանջում են նշանակել նոր ընտրություններ եւ չոտնահարել իրենց իրավունքները:
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը եկավ ուսանողներին ընդառաջ՝ հորդորելով չխոչընդոտել դասապրոցեսը: Ուսանողները խոստացան անցկացնել խաղաղ ցույց եւ հորդորեցին միմյանց` չբախվել ոստիկանների հետ:
Ցուցարարները երթով շարժվեցին Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան, որի դարպասները փակ էին՝ ներսում գտնվող ուսանողների առաջ:
Այս պահին ցուցարարները շարժվում են Երեւանի պետական բժշկական համալսարան՝ բողոքի ցույցը այնտեղ շարունակելու:
Կարդացեք նաև
Երթի ողջ ընթացքում ցուցարարներին վերահսկում են ՀՀ ոստիկանության աշխատակիցները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ