130 հազար դրամը բազմանդամ ընտանիքին բավարար չէ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: Կոթիում ավելի քան 1000 հա հող սահմանամերձ, վտանգավոր գոտում գտնվելու պատճառով չի մշակվում:
Կոթեցի ազատամարտիկ, ներկայումս պայմանագրային զինծառայող Արտավազդ Բեջանյանը յոթ երեխա ունի,որից մեծը 21, փոքրը 3 տարեկան է, երեխաներից 4-ն անչափահաս է: Արտավազդի զավակներից ոչ մեկն ամուսնացած չէ, միասին ապրում են մի հարկի տակ,ընտանիքն անասուններ չունի, գոյատեւում է Արտավազդի ստացած 130 հազար դրամ աշխատավարձով:
«130 հազար դրամով 9 հոգանոց ընտանիքը ո՞նց ապրի»,- «Առավոտի» թղթակցին դժգոհեց հայրենիքի սահմանը պաշտպանող, իր կյանքն ամեն օր վտանգող Արտավազդը: Նա ասաց, որ իր ընտանիքն ընտանեկան նպաստ չի ստանում, քանի որ 130 հազար դրամը համարվում է բարձր աշխատավարձ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ