Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞. ո՞րն է ելքը

Փետրվար 25,2013 13:15

Հետընտրական շրջանում ՀՀ ներքաղաքական կյանքում զուգահեռաբար ընթանում են իրարամերժ մի շարք գործընթացներ: Րաֆֆի Հովհաննիսյանը բարևի հեղափոխություն է անցկացնում՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները և Սերժ Սարգսյանի հրաժարականը, այնինչ նույն այս ժամանակահատվածում ՀՀ գործող նախագահ Ս. Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ նախագահ ընտրվելու կապակցությամբ և տոնել իր հաղթանակը:

Aravot.am-ը փորձագետների հետ զրույցում փորձեց պարզել՝ այս ներքաղաքական իրավիճակում նրանք ելքի ճանապարհներ տեսնո՞ւմ են: Այնուամենայնիվ կհաջողվի՞ Ր. Հովհաննիսյանին հասնել իր պահանջների բավարարմանը:

Լրագրող,փորձագետ Թաթուլ Հակոբյանը ի պատասխան հիշեց նախորդ «վիճելի» ընտրությունների փորձը, երբ 1996-ին Վազգեն Մանուկյանը դուրս եկավ փողոց, 2003-ին Ստեփան Դեմիրճյանի մեկ տարվա ցույցերը ավարտվեցին ծեծկռտուքով, 2008-ին եղավ մարտի 1:

Այնուհետև փորձագետն առաջարկեց լուծման 3 ուղիներ. «Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, ինչը ես բացառում եմ: Նման բան չի կարող լինել:Մյուսը՝ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքակիրթ ճանապարհով գնում են լուծման: Այդպիսին էր նրանց առաջին հանդիպոււմը, ինչը ողջունելի է, որը կարող է նոր քաղաքական ուղու հանգեցնել՝ ՀՀ-ում նախորդ տարիների ընդդիմություն-իշխանություն արյունալի ճանապարհին: Այսօր կա ընդդիմադիր մեկ ուժ. չկան ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը՝ դրանք բավականին թուլացել են: Այսօր կենտրոնում է Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շուրջ հավաքված ժողովուրդը: Երրորդ ուղին այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը անում է հանրահավաքներ և դրանք որևէ արդյունք չեն տալիս, ինչպես եղել է մի քանի անգամ: Մարդիկ ցրվում գնում են իրենց տները: Իմ տպավորությամբ՝ լավագույն լուծումը, որի արդյունքում թե իշխանությունները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պատվով դուրս կգան ներքաղաքական ճգնաժամից՝ այն է, որ անցկացվեն խորհրդարանական նոր ընտրություններ՝ պայմանով, որ դրանք չեն կեղծվում: Ունենում ենք խորհրդարան , որ արտահայտում է ՀՀ քաղաքացիների պատկերացումներն ու իղձերը և որը հակակշռում է գործադիր իշխանությանը և թույլ չի տալիս, որ Ս. Սարգսյանն ու կառավարությունը ինչ ուզեն անեն»:

Քաղաքագետ Արմեն Մինասյանն էլ ելք է համարում իրավական ճանապարհին դիմելը և միևնույն ժամանակ նկատում. «Ցանկացած իրավիճակից քաղաքակիրթ ելքը իրավական ճանապարհն է: Այլ հարց է, արդյոք երկրի սահմանադրությունն ու օրենսդրությունը նմանատիպ դեպքեր նախատեսե՞լ են, որ տարբեր իրավիճակներում լինեն լուծումներ: Իմ կարծիքով՝ երկրում թե Սահմանադրությունը, թե օրենսդրությունը ունեն այդ լուծումները: Այլ հարց է, որ ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը, այլև այլ քաղաքական ուժերի մասնակիցներից շատերը խուսափում են այդ ճանապարհով գնալ: Չէր ասի՝ պատճառը վստահությունն է, քանի որ վստահության մասին կարելի կլիներ խոսել այն ժամանակ, երբ եղած գործիքները, բոլորը օգտագործվեին: Օրինակ՝ եթե բոլոր ընտրատեղամասերում ունենային վստահված անձինք, արձանագրեին խախտումները և որոնց հիման վրա քայլեր ձեռնարկեին և դրանից հետո չլիներ արդարադատություն: Այդ դեպքում գուցե կարելի կլիներ խոսել վստահության մասին: Այնինչ ոչ բոլոր ընտրատեղամասերում են ունեցել վստահված անձինք, ոչ միշտ են խախտումները որոշակի ապացուցական բազայով համալրված, ոչ միշտ են գնացել իրավական ճանապարհով: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: Իսկ թե բարևի հեղափոխությունն ինչ արդյունքներ կտա, կարծում եմ, որ բոլոր դեպքերում կտա, նայած թե ինչն ենք համարում արդյունք: Քաղաքականությունը կոմպրոմիսների հնարավորություն է՝ նայած Ր. Հովհաննիսյանը ում հետ ինչ ձևաչափով ինչ երկխոսության մեջ կմտնի ինչ պահանջներով, դրանից էլ կախված է՝ ինչ արդյունքներով դուրս կգա: Ր. Հովհաննիսյանի բառապաշարը էականորեն տարբերվում է նախկինում եղած պրոցեսներից: Կարծում եմ կլինեն կոմպրոմիսներ, իսկ ինչ կլինի արդյունքում, դժվարանում եմ ասել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Սերժ, հրաժարական կտաս, չես տա, ինձ բնավ հետաքրքիր չէ. beat/rack/cudgel one s brains.4 տարի խլացել ես, չես լսել ոչ իմ ձայնը, ոչ համաշխարհային մեծերի;Խլել ես ինձնից ամեն ինչ`մանկություն, դպրոց, ծնող, հաց;Արել ես ինչ կարողացել ես;Ստանալու ես ինչի արժանի ես;Պահանջում եմ ետ տալ ռազբոյով մեզնից խլածը;Չեմ պահանջում պետական խարդախության մեքենայի լափածը;Ետ տվեք, որ հեռանանք ՀՀից;ՈՒզու*մ եք, որ հայոց տունը հայտնվի այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում հայտնվեց մեր տունը ԱԱԾ-ի խուզարկությունից և ԱԳԾ-ի ռազբոյից հետո;Ետ տվեք և գիտակից թշնամիների նման հեռանանք;Հաստատ ազգովի չեք դիմանա իմ դիմացածին;Folly is wise in her own eyes.ժամանակս սուղ է;Լսու*մ եք, թե սեմիտիզմի ,,պատճառով,, դա էլ չի հաջողվում;

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նախ`դրսից եկած շնորհավորանքները ձևական-նոմենկլատուրային-ոչ իրավաբանական պրոտոկոլներ են:Դրանց ես այնքան էլ լուրջ չէի ընդունի: Երկրորդ` Հայաստանում քաղաքական վերլուծաբաների մեծ մասը պրիմիտիվ են և/կամ անկախ չեն: Երրորդ` ես ՀԱՄՈԶՎԱԾ եմ,որ ժամանակը Ս.Սարգսյանի օգտին չէ: Եթե Ս.Սարգսյանը ԱՅՍ ՊԱՀԻՆ (առաջիկա օրերին) չգնա ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ փոխզիջումների, ապա ինքը կիսելու է արաբական գարնան նախկին նախագահների ճակատագիրը (արդյունքում): Չորրորդ` 2013-ը ՏԱՐԲԵՐ է. ա) կա Արաբական Գարունների փորձը և արդյունքը, բ) այս շարժումը Հայաստանում այսօր ՀԱՄԱԶԳԱՅԻՆ շատ ՄԵԾ շարժման ՍԿԻԶԲՆ է միայն. սա Րաֆֆու շարժում չէ,ուստի ՉԻ ՄԱՐԵԼՈՒ նախորդների պես: Սա 1988-ի և 1918/1920-ի շարժումների պես Հայ Ժողովրդի ԱԶԳԱՅԻՆ ՈԳՈՒ արթնացման/պոռթկման երևույթ է: ՊԱՏՄԱԿԱՆ. մեջը հզոր,համախմբող,հուզիչ ու վճիտ ազգային մաքրություն կա: Ր.Հովհաննիսյանը բավականին խորը կերպով ճիշտ է նկարագրել` ջրհեղեղ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728