Րոպեներ անց կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Այս պահին հանձնաժողովի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում: Ըստ որոշ տեղեկությունների, ակցիային են միանալու բուհերում դասադուլ հայտարարած ուսանողները:
Քաղաքացիները պահանջում են չեղյալ համարել արդյունքները եւ իրական վերահաշվարկ անել:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով, համախմբում է տեղի ունենում. «Ընդդիմադիր տարբեր խմբավորումներ այսօր հասկանում են, որ ամբիցիաները պետք է դնեն մի կողմ եւ տեր կանգնեն սեփական իրավունքներին ու չհանդուրժեն ոչ լեգիտիմ ռեժիմը: Անկախ նրանից՝ ինչ արդյունքներ կհրապարակվեն հանձնաժողովի կողմից, պայքարը շարունակվելու է, եւ չեմ բացառում, որ հետագայում դրվի հրաժարականի հարցը, եթե ակնհայտ լինի, որ իրավական ընթացակարգային ճանապարհներն այլեւս սպառված են, արդյունքների փոփոխության հարցը, վերահաշվարկ անելու հարց եւ ռեժիմը պատրաստ չէ ընդառաջ գնալ ժողովրդի պահանջին»:
Այս պահին, հանձնաժողովի շենքը շրջափակված է ոստիկաններով: Մի քանի տասնյակ ոստիկաններ էլ հանձնաժողովի հետեւամասում են վերահսկում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսանյութը շուտով
Ոստիկանապետության ոստիկաններ, մի սալյուտ էլ խփեք ոստիկանապետին ոստիկանապետացնելու պատվին;Դուք ոստիկան չեք, ոստիկանապետացնողներ եք;