Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Խաչատրյան. «Ոստիկանությունը իրեն շատ այլանդակ պահեց»

Փետրվար 25,2013 13:01

ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատիրոջ կարծիքով, ընտրությունների ժամանակ ոստիկանները ոչ թե աշխատեցին, այլ իմիտացիա ստեղծեցին:

Հեռուստաընկերությունը, որն ընտրություններից դեռևս մի քանի օր առաջ նկարահանում ու բացահայտում էր Գյումրիում 5-ական դրամ ընտրակաշառք բաժանելու փաստերը, հրաժարվեց համագործակցել ոստիկանության հետ ու իր ձեռքի տակ եղած փաստերը , աղբյուրների անունները տրամադրել իրավապահներին: ԳԱԼԱ հեռուստաընկերությունը սա պատճառաբանել էր ոստիկանությանը չվստահելու հանգամանքով: Aravot.am-ի հետ զրույցում հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն ասաց. «Ոստիկանությունն իրեն պահեց, ներողություն բառիս համար, շատ այլանդակ: Ոստիկանությունը շատ վատ աշխատեց և փորձեց նույն ոճով աշխատել, Սերժ Սարգսյանի ոճով. աշխատանքի իմիտացիա անել: Ոստիկանությանը ես չեմ վստահում, և մեր որևիցե մեկ քաղաքացու չեմ հանձնի ոստիկանությանը: Անգամ եթե օրենքը պահանջի, դատարանը պահանջի, ես չեմ անի: Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ հանձնի, եթե դա համարվում է հանցագործություն, ուրեմն մենք պատրաստ ենք պատժվել որպես հանցագործներ, բայց նորից եմ կրկնում, սովորական մեր քաղաքացուն չենք հանձնի ոստիկանությանը, որովհետև ոստիկանությունը չի կատարում իր պարտականություները, էս պահին գործ սարքող է : Ընտրակաշառքի դեպքում չի տեսնում, մենք ունենք տեսագրություններ, երբ որ մեր լրագրողը, 25 տարեկան աղջիկ, ստիպում է ոստիկանությանը, որպեսզի ոստիկանը գնա , բռնի կաշառքի բաժանման վայրում էդ կաշառողին, և ոստիկանը վախենում է մոտենալ մեքենային: Մեքենան քշում, հեռանում է , ոստիկանը ոչ մի բան չի ձեռնարկում: Լրագրողը ոստիկանին ստիպում է կատարել իր պարտականությունը, ունենք էդ տեսանյութը, դեռևս չենք հրապարակում»:

Ոստիկանության աշխատակիցների ԳԱԼԱ հեռուստաընկերություն այցելելն ու նրանց ձեռք բերած փաստերը պահանջելը, Վահան Խաչատրայնը որակում է «Կինո ԳԱԼԱ-ի տաղավարում»: «Սա միջազագային կառույցներին ցույց տալու համար մի նկարահանված կինո էր, որպեսզի վերջիններիս համոզեն, որ ընտրակաշառք չկա, ԳԱԼԱ հեռուստաընկերությունը սուտ, սարքած տեղեկություններ է տարածում: Իհարկե չեն մտածում, որ մենք ունենք բոլոր հում մատերիալը, և հրապարակված նյութերից տասնապատիկ շատ ավելի նյութեր ունենք դեռևս եթեր չհեռարձակված: Այնպես որ կան, և նորից եմ կրկնում, չենք տրամադրի, որովհետև ոստիկանություն կգնա և էդ մարդանց կահաբեկի», -հայտարարեց մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728