ԱԺ-ում քվեարկության դրվեցին մի շարք օրենքների նախագծեր: Քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի համար քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ցանկացած օրինագծի քվարկությանը ինքը չի մասնակցելու եւ չի քվեարկելու՝ անկախ տվյալ օրենքի բովանդակությունից եւ նրբություններից. «Դրանով ես արտահայտում եմ իմ բողոքը օրենքի հետ առնչություն ունեցող քաղաքական ուժերին եւ մարմիններին, ովքեր ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեն երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ»:
Ի դեպ, այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության շարքում Նիկոլ Փաշինյանը մենակ է մնացել: Նիստին ներկա չեն Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը եւ Հրանտ Բագրատյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի