Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանության տեսուչը նստած սպասում է, որ վարորդը մոտենա

Փետրվար 25,2013 12:52

Արագաչափերի տեսագրությունները մոնտաժվում են, արագությունը սխալ է չափվում, վարորդների անմեղությունն ապացուցող փաստերը երբեմն ոստիկանությունից անհետանում են: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նման դժգոհություններ ներկայացրեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Վարորդների պաշտպանը վարորդներից օրական 30 ահազանգ է ստանում խախտված իրավունքների մասին: Էդուարդ Հովհաննսիյանի կողմից ոստկանության առաջ բարձրացված մի շարք հարցերին էլ, որոնք մասնավորապես` օրենքի այս կամ այն կետի բարեփոխման առաջարկ են լինում` պատասխանում են` դրա անհրաժեշտությունը չկա:

Ըստ վարորդների պաշտպանի, չբարեփոխված տարբերակն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: «Քաղաքակիրթ երկրներում ակտը երեք օրինակից են գրում, մեկը ոստիկանություն է գնում, մյուսը վարորդին են տալիս, երրորդ օրինակը` ֆինանսների նախարարություն: Մեզ մոտ միայն մեկ օրինակից է, այդպիսի բան գոյություն չունի, երկրորդ կողմը նույնպես պետք է ունենա մեկ օրինակ: Այդ հարցով դիմել ենք ոստիկանություն, պատասխանել են դրա անհրաժեշտությունը չկա: Ռուսաստանում արդեն տասը տարի է այդ պրակտիկան գործում է»: Հայաստանում, ակտի օրինակին ծանոթանալու համար, վարորդը պետք է դիմում գրի ճանապարհային ոստիկանության պետին:

Պարոն Հովհաննիսյանի խոսքերով, իրենց օգնությանը դիմած վարորդներն ամենաշատը բողոքում են, որ ճանապարհային ոստիկանության տեսուչը խախտում կատարած վարորդին չի թողնում ստորագրել արձանագրության տակ: Տեսուչն որոշում է` առանց վարորդի կարծիքը հարցնելու:

Խորհրդային տարիներից տեսուչների եւ վարորդների մոտ մի սովորություն էլ է պահպանվել, ինչպես Էդուրադ Հովհաննիսյանն է ասում, խախտում կատարած վարորդին ոչ թե տեսուչն է մոտենում, ինչպես որ կարգն է, այլ շատ դեպքերում սպասում է, մինչեւ վարորդը կմոտենա կամ վարորդն ինքն է միանգամից գնում տեսուչի մոտ: Ինչը վարորդների պաշտպանի համոզմամբ, կրկին կոռուպցիայի ռիսկ է պարունակում. «Գումարը վարորդական իրավունքի մեջ դրած վազելով մոտենում են տեսուչին»:

Պարոն Հովհաննիսյանի ներկայացմամբ, այսօր դատարանում 15 դատական գործ կա ԱՊՊԱ-ի կտրոնը դիմապակուն չփակցնելու համար. «Այդ վարորդները ժամանակին ապահովագրվել են, սակայն ինչ-ինչ պատճառներով մոռացել են այն փակցնել մեքենայի ապակուն, ինչն էլ ճանապարհային ոստիկաններին առիթ է տվել, որ 150 հազար դրամ տուգանք գրեն, այնինչ այդ տուգանքը 10 հազար դրամ է»:

Ինչ վերաբերում է տուգանքների չափին, ապա Էդուարդ Հովհաննիսյանը գտնում է, որ մեր երկրի աշխատավարձի համեմատությամբ տուգանքների չափը «սարսափելի մեծ է», սակայն սրա վերաբերյալ առաջարկը նույնպես, ոստիկանության կողմից մերժվել է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728