Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմնակիցների հետ ունի ահռելի ռեսուրս». Սերգեյ Մինասյան

Փետրվար 25,2013 12:45

«Ակտիվ քաղաքական փուլում ենք: 2013թ.-ի ընտրությունները տարբերվում էին բոլոր ընտրություններից, քանի որ մրցակցային բնույթ չէին կրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետընտրական զարգացումների մասին նշեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նրա պնդմամբ, ընտրությունները չճանաչած թեկնածուն այլ մարտավարություն է ծավալում:  Րաֆֆի Հովհաննիսյանը 3-րդ սցենարի տարբերակն է ընտրել, այսինքն երկարաժամկետ քաղաքական պայքարի մեջ է մտնել.

«Ի տարբերություն նախորդ ընտրությունների, հիմա մենք նախընտրական փուլը շուտ ենք անցնում: Սա դժվար քաղաքական ճանապարհ է, որը ոչ մի քաղաքական գործչի չի հաջողվել անցնել, թերեւս ամենադժվար ճանապարհները երբեմն հանդիսանում են ամենաճիշտը»:

Բանախոսի համոզմամբ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվի քաղաքական պայքարի բնույթը շարունակել, ապա դա կլինի քաղաքական նոր իրականության ստեղծում: Նա չի դիմում ուժային հակասահմանադրական քայլերի, դա լավ պայքար է, որի ոճը եւ ձեւը մենք դեռ չենք ունեցել.

«Նրա գործունեությունը անսպասելի էր հասարակության եւ քաղաքական գործիչների համար: Յուրաքանչյուր քաղաքականություն իշխանություն ձեռք բերելու համար է արվում: Նրա դեպքում նպատակը մարտավարական բնույթի շահույթ ստանալը չէ, այլ պարզապես փորձել ավելի լուրջ ու կայուն դեր խաղալ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Իր կողմնակիցների հետ նա ունի ահռելի ռեսուրս»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728