Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. « Ես շատ հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, պատրաստ ենք դեբատի»

Փետրվար 25,2013 12:42

Բանավեճ ԱԺ-ում՝ հետընտրական զարգացումների շուրջ

«Մենք հարգում ենք 539 հազար այն քաղաքացիներին, որոնք ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց դուք էլ պետք է հարգեք այն 861 հազար քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Սերժ Սարգսյանին»,- քիչ առաջ ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքերով՝ «Ես շատ հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց այդ քարոզարշավի ընթացքում արեւմտյան տեխնոլոգիաները, որ կիրառվեց իր շտաբի կողմից՝ ողջունելի է: Հիմա անհասկանալի է, թե ինչ տեխնոլոգիա կկիրառվի հետընտրական զարգացումների համար: Ժամանակն է վերջ տալ զոռբայությանը, նստենք սեղանի շուրջ, խոսենք, ինչի՞ մասին է խոսքը: Ինձ թվում է, հասկանում եք, չէ՞, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն դրանք, ամբողջ ընդդիմության ձայներն են: Ես խնդրում եմ, հորդորում ե, որ դուք էլ հարգեք մեր 861 հազար այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանին: Թե ինչ տրամաբանությամբ եք դուք ասում, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինձ համար անհասկանալի է: Ուղղակի մենք սպասում ենք, որ ԿԸՀ-ն կհայտարարի, դրանից հետո մենք պատրաստ ենք դեբատի»:

Ռուբեն Հակոբյանը արձագանքելով այդ հայտարարությանը, ասաց, որ պատրաստ են բաց քննարկել հետընտրական այս իրավիճակը. «Ճիշտ եք ասում, շատ անհասկանալի բաներ կան: Ժողովրդի համար էլ անհասկանալի է, թե ինչպես եղավ, որ բացարձակ մեծամասնությունը ձայն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց ընտրվեց Սերժ Սարգսյանը: Իշխանությունը պետք է տեր կանգնի այս գործընթացներին եւ թույլ չտա, որ զարգացումներն այլ հունով գնան»: Նա առաջարկեց մեկ նիստ նվիրել այս հետընտրական իրավիճակի քննարկմանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ կա քննարկելու բան. «Դուք ասում եք՝ հարգենք 800 հազար քաղաքացիներին: Բայց պետք է տեսնենք այդ քաղաքացիներին, հասկանանք՝ կա՞ն, թե՞ չկան: Այն քաղաքացիները, ովքեր քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, այդ մարդիկ տեսանելի են: Ուզում ենք տեսնել Սերժ Սարգսյանին քվեարկողներին ու հարգենք նրանց: Գիտեք, որ ես Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից չեմ: Ասում եք՝ հավաքվենք, քննարկենք: Հավաքված ենք, եկեք քննարկենք: Ես դեմ եմ փակ սենյակներում բոլոր հարցերը քննարկել: Ինչպե՞ս է եղել, որ հաղթել է: Այսպես է եղել, նույնիսկ կեղծիքների արդյունքում Հայաստանի 10 մարզերի տվյալներով հաղթել է ընդդիմադիր թեկնածուն»:

Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց. «Հարգելի պարոն Աբրահամյան, դուք պահանջում եք հարգել 861 հազար քաղաքացիներին, բայց նրանք չկան: Դուք 58 տոկոսով դրանք խփել եք: Պայմանավորվել էիք խփել 80 90 տոկոսով, բայց խփել եք 58 տոկոսով: Բոլոր մարզերում սպասում են իրենց ընտրված նախագահին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ո՞ւր է ձեր քվեարկած քաղաքացին: Չկան, որովհետեւ այդ թիվը դուք խփել եք: Սերժ Սարգսյանը այսօր գտնվում է մեկուսացման վայրում՝ Բաղրամյան 26-ում: Նա հնարավորություն չունի դուրս գալ եւ խոսել իր 58 տոկոս խփած քաղաքացիերի հետ»:

Էդուարդ Շարմազանովն էլ միջամտեց, որ երբ ասում ենք քննարկենք, թող որեւէ մեկին չթվա, թե պատրաստվում ենք արդյունքները քննարկենք. «Արդյունքները անհերքելի են: Իսկ ձեր ասած մարդիկ հանգիստ նստած աշխատում են, որպեսզի հասնենք ապահով Հայաստանին»:

Մանվել Բադեյանն էլ ասաց, որ «եթե ճգնաժամ կա, դա մի խումբ մարդկանց գլխներում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Սերժ Սարգսյանի մեկուսարանը /Բաղրամյան 26/ չի համապատասխանում նրա քրեական հոդվածին;Ես նրան մեղադրում եմ քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներով;Ազգովի չդատեն, ազգովի կդատապարտվեն;
    Պահանջում եմ, որ նա վերադարձնի մեր տան վերջին`ռազբոյով թալանը, որ կարողանանք հեռանալ հզոր սերժապետությունից;Ոտքով հեռանալս նոր հոդված է դառնալու`համաշխարհային թքի սաունա;Երկար սպասելու ժամանակ չունեմ;Ազգային ջոջերով մտածեք, հետո չասեք, չգիտեիք;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728