«Նման նախաձեռնություններ կան ամբողջ աշխարհում, հատկապես նախկին սովետական պետություններում՝ Ռուսաստանում եւ Վրաստանում: Գիրք կարդալն այսօր Հայաստանում նորաձեւ է: Գիրք նվեր ստացող ցանկացողների քանակը մեծ էր: Մեր նախաձեռնությունը հայտնի չէր լինի, եթե չլիներ Ֆեյսբուք սոցիալական ցանցը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նվիրիր գիրք» սոցիալական ցանցերում ծավալված ակցիայի մասին նշեց «Անտարես» հրատարակչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Բանախոսի պնդմամբ՝ սկսվեց «Խնդրում եմ լայքիր» տարափը: Ակցիան տեւում էր տաս օր, 150 լայքի դիմաց անհատը ստանում էր նվեր գիրք: Ցանկացողների թիվը հասնում էր 847-ի.
«Մենք ուզում ենք ստեղծել որակյալ գրքեր, որակյալ ընթերցողների համար: Հայաստանում գիրքը թանկ է: Շուրջ վեց հազար անհատ լայքելով մեր էջը դարձավ ընկեր եւ հնարավորություն ունեցավ գիրք ստանալու, չնայած, որ ձեռնարկությանը ակցիան տվեց մեծ վնաս»:
«Գրքի բանկ» ծրագրի ղեկավար Էդուարդ Լեւանյանի պնդմամբ նրանք արդեն երկրորդ անգամ է, ինչ կազմակերպում են նման միջոցառում, աջակցելով համապատասխան կարիք ունեցող գրադարաններին.
«Մարդիկ կարող են այցելել երեւանյան քսան թանգարան, տոմսի փոխարեն նվիրելով գիտահանրամատչելի կամ գեղարվեստական գիրք: Հավաքվել է շուրջ ինը հազարից ավելի գիրք, որից հինգ հազարը նվիրաբերել են անհատները, չորս հարյուրից ավելին ուսանողները: Նախաձեռնությունն անցավ հաջող, հասարակաությունը այցելեց թանգարններ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ