Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ խմբակցության հայտարարությունը. Չեն մասնակցի ԱԺ այս քառօրյա նիստերին

Փետրվար 25,2013 12:26

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում իշխանությունը հերթական անգամ օգտագործեց ընտրակեղծիքների իր ողջ պոտենցիալը։ Հայտարարված արդյունքները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Դա նոր մի անպատվություն էր Հայաստանի ժողովրդի նկատմամբ, նրա իրավունքների եւ արժանապատվության ոտնահարում։ Ինչպես եւ բնական ու սպասելի էր, դրա հասարակական հակազդեցությունը պիտի լիներ համաժողովրդական բողոքի նոր ալիքի բարձրացումը, ինչպես նույն պատճառով դա տեղի էր ունեցել 2003-ի, 2008-ի նույն կերպ կեղծված նախագահական ընտրություններում։ Ահա մի շաբաթից ավելի, բողոքի այդ շարժումը տարածվել է ողջ հանրապետությունով մեկ, եւ իշխանության կողմից չի նկատվում դրա նկատմամբ ըմռնողական մոտեցման որեւէ նշույլ։ Ժողովուրդն այսօր ունի միայն մեկ օրակարգ՝ վերականգնել Սահմանադրական կարգը երկրում եւ թույլ չտալ ժողովրդի քվեի եւ իշխանության հերթական յուրացումը ռեժիմի կողմից:

Նման պայմաններում, նաեւ որպես զորակցություն իր իրավունքների համար ըմբոստացած ժողովրդին, Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցի ԱԺ այս քառօրյա նիստերին, որտեղ քննարկվում են այդ օրակարգի հետ որեւէ աղերս չունեող հարցեր։

Միեւնույն ժամանակ, Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությունը կօգտագործի ԱԺ կանոնակարգով նախատեսված ընթացակարգերը, մասնավորապես հայտարարությունների ժամը, ԱԺ ամբիոնից մեր դիրքորոշումները հնչեցնելու նպատակով:

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728