Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չարի վերջը՝ ԱԺ-ում, կամ սերը կփրկի՞ աշխարհը (Տեսանյութ)

Փետրվար 25,2013 12:20

ԱԺ-ն սկսեց իր աշխատանքները

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ մեզ դեպի հայոց Արարատ մեծ ծրագրի համար: Շնորհավորում ենք, որ կարողացանք Բաղրամյան 26-ում՝ ճաղավանդակների հետեւում մեկուսացնել չարը: Մենք նաեւ բռնազավթելու ենք այդ չարից նրան: Դեպի մեծ վերադարձի ծրագիր: Շնորհավորում եմ այն քաղաքացուն, ով ընտրեց ազատ, անկախ Հայաստանում: Կեցցե Հայաստանը»,-այսօր ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ իր ելույթում այսպիսի շնորհավորանքներ ուղղեց:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց խոսել ըստ էության. «Հայաստանը միշտ կեցցե, իսկ սերն է, որ կփրկի աշխարհը»:

Ռուբեն Հակոբյանը նույնպես իր խոսքում շնորհավորեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ. «Մենք Սահմանադրության շրջանակներում ամեն ինչ անելու ենք, որ ժողովրդի քվեով ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա ապահովել մեր պետության մեջ վերջապես ժողովրդի քվեով իշխանություն ձեւավորելու ավանդույթը»:

Այս դիտարկմանն էլ միջամտեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ասելով. «Ես հասկանում եմ մեր գործընկերներին, բայց ՀՀ նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը: Ես գիտեմ մի բան, չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728