Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (11.02-22.02.2013թթ)

Փետրվար 25,2013 11:56

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11.02-22.02.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  400.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել շուրջ 5.13 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 7 գործով  հաշվարկվել է 3.49մլն,դր ընդհանուր  գումարի բնությանը պատճառված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի ծառահատման 4 գործի համար  հաշվարկվել է 963.5 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում  և  հաշվարկվել է 172.5 հազ.դր  գումարի բնությանը պատճառված վնաս:

Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում  և  հաշվարկվել է 139.5 հազ.դր  գումարի բնությանը պատճառված վնաս:

 

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կոտայքի     տարածքային բաժնի   կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Երևանի  տարածքային բաժնի  բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 96.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի կողմից աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 199.3հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի  տարածքային բաժնի  բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 63.84հազ.դր  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

 

Ապօրինի որս

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի  աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում որսի կանոնների արձանագրված խախտումների արդյունքում առգրավված  3  հատ որսորդական հրացանը սահմանված կարգով հանձնվել է  Արմավիրի մարզային ոստիկանություն, իսկ  Երևանի ՏԲ հետ Երևան քաղաքի շուկաներում  իրականացված  համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված 64 հատ <սիգ> տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել  են 14 գիշերօթիկ դպրոց:

Շիրակի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ձկան ապօրինի որսի իրականացման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 1 դնովի ցանց:

Տավուշի տարածքային բաժնի   վարույթին հանձնված ձկան ապօրինի որսի գործով առգրավվել է  1 ինքնաշեն ցանց, 1 հատ էլեկտրական մարտկոց, 1 հատ էլեկտրական փոխարկիչ, իսկ 91 հատ գետի <կողակ> տեսակի ձկներ  սահմանված կարգով հանձնվել են  Իջևան քաղաքի <ՍՈՍ> մանկական ավանին:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  4.45մլն.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728