Փետրվարի 23-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ տեղաշարժել են Դավիթաշեն թաղամասի գերեզմանատան գերեզմաններից մեկի տապանաքարը և գողացել քարե 2 ծաղկաման:
Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1979 թ. ծնված Վահագն Ի.-ն:
Գողոնն առգրավված է:
Վահագն Ի.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն