Կապել-լե-Գրանդում ընթացող շախմատի 29-րդ միջազգային փառատոնում կայացել է երկրորդ տուրը:
Հայաստանի շախմատիստներից երկու հաղթանակ տարել է միայն Էլինա Դանիելյանը եւ ընթանում է առաջատարների խմբում: Նրանց մեջ է նաեւ Ֆրանսիան ներկայացնող հայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը: Երրորդ տուրից առաջ իրենց անվան դիմաց 1,5-ական միավոր գրանցել են Ռոբերտ Աղասարյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Եվգենյա Դոլուխանովան, Դավիթ Հարությունյանը (Վրաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ