ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են:
Բացակայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում:
ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ:
ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն