Աշխարհի ամենատարեց մարաթոնյան վազորդը՝ 101-ամյա Ֆաուջա Սինգխը, հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
«Տորնադո» մականունն ստացած մարզիկը վերջին պաշտոնական վազքը կատարել է Թաիլանդում եւ 10 կմ մրցատարածությունը հաղթահարել 1 ժամ 32 րոպեում: Մեծ Բրիտանիայում բնակվող Սինգխը սպորտով զբաղվել սկսել է կնոջ մահից հետո՝ 89 տարեկանում եւ դարձել 2011 թվականին Կանադայում անցկացված մարաթոնյան վազքում 42 կիլոմետր 195 մետր մրցատարածությունը հաղթահարած ամենատարեց մարդը: Սակայն այդ ռեկորդը պաշտոնական գրանցում չի ստացել, քանի որ Սինգխը չունի ծննդյան վկայական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ