Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացվող թեթև աթլետիկայի մրցումները բարեհաջող ընթացք ունեցան և մեր մասնակիցները օրեր առաջ մեդալներով վերադարձան Հայաստան:
ՀՀ-ից և ԼՂՀ-ից Իրանի Իսլամական Հանարապետություն էին մեկնել շուրջ 18 հոգի` 3 մարզիչ, 7 մարզիկ և 8 մարզուհի, ովքեր իրենց հետ բերել էին 4 ոսկե և 1 բրոնզե մեդալ:
Անահիտ Աբրահամյանը 400մ էստաֆետային վազքից գրավել է 1-ին պատվավոր հորիզոնականը, վաստակելով` ոսկե մեդալ. «Նախամրցումային զգացողությունները որոշ չափով պայմանավորված են մրցման կարեւորությամբ եւ մասշտաբով, և ինչպես յուրաքանչյուր մարզիկի մոտ, ինձ մոտ եւս բարձրանում է լարվածությունը եւ միայն վերջնարկին հասնելուց հետո եմ խորը շունչ քաշում »,-ասում է Անահիտը: Անահիտը շուրջ 6տարի է, ինչ զբաղվում է թեթև աթլետիկայով, այժմ ՖԿՀՊԻ-ի մագիստրատուրայի ուսանողուհի է:
Կարդացեք նաև
Հաղթանակից հետո նա առաջինը շնորհակալություն է հայտնում Աստծուց, այնուհետև մյուսներից. «Շատ կարևոր է մարզիչիս կարծիքն ու խոսքը, քանի որ, որքան էլ լավ վազած լինեմ ուրիշների համար, մարզիչս միշտ որևէ թերություն նկատած է լինում վազքիս մեջ»,-ասում է նա:
Հիշեցնենք, որ Անահիտը 2011թվականին ՀՀ առաջնությունում 400մ մրցաձեւում նույնպես գրավել էր 1-ին տեղը, ինչպես նաև 2012թ. սեպտեմբեր ամսին տեղի ունեցած «skyrunning» մրցույթում, մրցակցության մեջ լինելով պրոֆեսիոնալ լեռնագնացների հետ, կրկին գրավել էր 1-ին տեղը:
Մարզիչ Էրիկ Մարտիրոսյանը մեծ գոհունակություն է հայտնում և փոխանցում, որ առաջիկայում ևս լինելու են մի շարք մրցումներ, որտեղ մարզիկները կփորձեն հնարավորինս լավ հանդես գալ. «Բոլոր մարզիկներին մաղթում եմ բարձր մարզական արդյունքներ. այն նաև իրենց յուրաքանչյուրի ցանկությունն է»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Լավ կլիներ հրապարակեիք նաև բոլոր մասնակիցների վազած ժամանակները:
Որ խնդրեմ կգրեք դիմացի 3 աղջիկների անուն, ազգանունները ?