Սիրելի հայրենակիցներ,
Նախօրեին ես չէի միացել Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հաղթարշավին, որովհետև իմ տանը նույնպես փոքր հանրահավաք էր, և երեխաներս պահանջում էին հիմնավորել, թե ինչո՞ւ և ի՞նչ նպատակով եմ գերադասում լինել Ազատության հրապարակում, այլ ոչ թե մեր բնակարանում՝ իրենց կողքին: Հասկացա, որ խնդիր ունեմ թե՛ նրանց, թե մյուսներին բացատրելու հրապարակում իմ գտնվելու պատճառը և նպատակը:
Մարգարիտային և Սերգեյին ասացի, որ այսօր ոտքի եմ ելել՝ շարունակելու 1988-ին իրենց տատիկների և պապիկների սկսած գործը, երբ ինձ էին տանը մենակ թողնում հանուն շատ կարևոր նպատակի:
Տարիներ շարունակ գտնվելով ԽՍՀՄ կազմում, զրկված լինելով անկախ պետականությունից, հայաստանցին չէր կարող տնօրինել իր և իր երկրի ճակատագիրը: Հրահանգները և որոշումները բխում էին ոչ թե մեր կամքից, այլ՝ իջեցվում վերևից, իջեցվում հեռուներից: Մեծ զրկանքների գնով մեր ծնողները այս հրապարակում նվիրեցին մեզ ՈՐՈՇՈՒՄ ընդունողի ԻՐԱՎՈՒՆՔԸ: Այսօր, այստեղ, մենք շարունակում ենք նրանց գործը և հայտարարում ինչպես մեր իշխանավորներին, այնպես էլ համայն աշխարհին, որ Հայաստանի Հանրապետությունը ԱնԿԱԽ և ԻՆՔՆԻՇԽԱՆ է և մեր Հանրապետության ապագան պետք է որոշենք մենք՝ ժողովուրը, քանի որ Սահմանադրությամբ ենք ամրագրել՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Կարդացեք նաև
Երեխաներիս բացատրեցի, որ չեմ ուզում, որ տարիներ անց նրանք ստիպված կրկին կանգնեն այս հրապարակում: Չեմ ուզում, որ շարունակվի ընտությունների արդյունքներին չհավատալու շղթան: Չեմ ուզում, որ իրենց ժամանակ վստահված անձինք ահաբեկվեն, չեմ ուզում, որ որևէ մեկը համարձակվի իրենց ընտրակաշառք առաջարկել կամ սպառնա աշխատանքից ազատել:
Ինչո՞ւ ենք մենք այստեղ: Այստեղ ենք, որովհետև ոտնահարվել են մեր իրավունքները, որովհետև մեզ հետ հեգնանքով և ցինիզմով են խոսում, մեր կամքը բանի տեղ չեն դնում: Այստեղ ենք, որ մեր ՈՉ-ը արտահայտենք ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ և Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնի հետ հաշվի չնստելուն:
Այստեղ ենք, որովհետև դժվարությամբ ենք մեր ընտանիքները պահում, բայց չենք ուզում մեր հողը, մեր Հայրենիքը լքել: Այստեղ ենք, որովհետև ոմանց պերճանքը և շքեղ կյանքը մեր զրկանքների հաշվին է: Այստեղ ենք, որովհետև մեր շահը ստորադասվում է մի խումբ մարդկանց շահին:
Այստեղ ենք, որովհետև հոգնել ենք որոշ պաշտոնյաների և պատգամավորների կամակատարությունից, օրենքները իրենց և իրենց շրջապատի շահերին հարմարեցնելուց, պաշտոնները իրենց մտերիմներին և կուսակիցներին բաշխելուց, Հայաստանի քաղաքացուն անտեսելուց:
Այստեղ ենք, որովհետև ներկայացված չենք ոչ օրենսդիր, ոչ էլ գործադիր իշխանություններում: Եթե նույնիսկ օրենսդիրում մի քանի ձայն ունենք, ապա դա կաթիլ է կոճակ սեղմողների ծովում: Այստեղ ենք, որովհետև դատական իշխանությունը ոչ թե օրենքի տառով, այլ Խնամի-Ծանոթ-Բարեկամ սկզբունքով է առաջնորվում:
Այստեղ ենք, որովհետև կարող ենք Վահե Ավետյանի պես զոհ դառնալ հաստավիզ բաշիբոզուկի: Այստեղ ենք, որովհետև մեր երեխաները և ծնողները զրկված են նույնիսկ տարին մեկ անգամ իրենց Հայրենիքում հանգստանալու հնարավորությունից: Այստեղ ենք, որովհետև շաքարախտով հիվանդ մեր հայրենակիցները ամիսներով կարող են զրկված լինել կյանքի համար անհրաժեշտ դեղորայքից կամ ունենան ընդամենը մեկ օր, որ հսկայական հերթ կանգնելով, ստանան իրենց հասանելիքը:
Կարող ենք անվերջ շարունակել նշել, թե ինչու ենք այստեղ: Բայց, ասողին լսող է պետք: Եվ եթե մինչ այս չեք լսել մեր ձայնը, փակվելով ձեր շքեղ առանձնատներում և աշխատասենյակներում, պախկվելով թիկնապահների մեջքի հետևում, ապա հիմա պիտի լսեք, պիտի հաշվի նստեք, պիտի պատժվեք ձեր արածի համար: Նույնիսկ ԿԸՀ նկարած տվյալներով՝ կես միլիոն հայաստանցի այլևս ձեզ չի վստահում և իր ապագան չի ուզում ձեզ վստահել:
Եվ թող բոլորը իրենց ականջներին օղ անեն՝ ՄԵՆՔ ենք Տերը այս Երկրի, Հայաստանը Մերն է:
ՊԱՅՔԱՐ _ ՄԻՆՉԵՎ _ ՀԱՂԹԱՆԱԿ
Այո, ուզում եմ, որ թիվ 1 թշնամիս ի վերջո հասկանա թե ինչ վատ բան է ատելի լինելը;Ատելություն ու սադրանք ցանողը հնձում է իր ցանածը;Հայաստանցին այդքան նվիրվածության դիմաց միայն գերեզմանների ու ստրկության տեր էր լինում, շանտաժի ու զրպարտությամբ բանտի ու շղթայի;Հայաստանցու գործը նվիրվելն էր, իր գործը`դավաճանելը;Ցինիկը միշտ մտածում է անփոխարինելի է,քանի որ հանգամանքների բերումով որոշակի տերության գրպանում տեղավորվում է;
Րաֆֆին շտապում է և գովաբանում նրա անցած մարտական ուղին;Քաղաքակրթությունը չի ստիպում անել դա;Նրա հայրենասիրական կոչված գործի ականը կպայթի;Բռնակալին գովելի ոչինչ չունի: Ժամանակը և նոր պատմությունը դեռ կկշռի նրա ունեցած դերը հայոց ճանապարհին;Այդ ժամանակ կտեսնենք, ու*մ մերը պիտի տղա բերեր;