Հոլանդացի լուսանկարիչ Ջոել Տժինտժելարին քաղաքային ճարտարապությունը վերածում է արվեստի աբսրակտ ստեղծագործությունների: Նա նկարում է կամուրջներ եւ աշտարակներ սեւի ու սպիտակի համադրությամբ: Շինություններից հեռացնելով տարբեր գույներ եւ երանգներ` լուսանկարիչը ցանկանում է մարդկանց չշեղել այն գլխավոր գաղափարից, որն ունի իր նկարները:
Ջոել Տժինտժելարին համոզված է, որ առարկայի ջնջված գույները ավելի տեսանելի են դարձնում առարկան, իրավիճակը, պեյզաժը:
Աշխատելով` IT-մենեջեր Ջոելը չի հրաժարվում ճարտարապետ դառնալու իր վաղեմի երազանքից: Դա է պատճառը, որ նա սկսել է տարվել ճարտարապետական շինությունների լուսանկարմամբ: