Բրիտանիայի ամենաերիտասարդ գործարարն արդեն 7 տարեկան հասակում ստեղծել է իր առաջին բիզնեսը: Նա սկզբում սկսել է զբաղվել պարարտանյութերով լի պայուսակների վաճառքի գործով, ապա ստեղծել սեփական ինտերնետ-խանութը eBay-ում, որտեղ վաճառում էր տարբեր իրեր: 9-ամյա Հենրի Փեթրսոնը ունի նաև այլ հետաքրքիր նախագծեր, որոնցից մի քանիսն այլևս իրականություն են: Նա հիմնել է սեփական քաղցրավենիքի խանութը:
1932 թվականին նկարահանված ամերիկյան «Գրանդ-հոթել» ֆիլմը միակն է Օսկարի պատմության մեջ նրանով, որ ստացել է այդ մրցանակը լավագույն ֆիլմ անվանակարգում, սակայն չի ստացել ոչ մի Օսկար մյուս անվանակարգերում:
1837 թվականին էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838 թվականին՝ այդ ապարատի համար մինչև այժմ կիրառվող հեռագրական կոդը հայտնագործող Սեմյուել Մորզեն նկարիչ էր` Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիայի հիմնադիրը և առաջին նախագահը:
Բրյուսելիզացիա է կոչվում փողոցները և շինությունները «կամավոր» վթարային վիճակի հասցնելու պրակտիկան, որը լայն տարածում է գտել 1960-ական թվականներին Բրյուսելում: «Ապագայի քաղաքի» կառուցման նպատակով շատ շենքեր քանդվեցին և նրանց տեղը կառուցվեցին ժամանակակից գրասենյակներ: