Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը` ՀՀՇ-ի «գեղական կլուբ» լինելու մասին

Փետրվար 24,2013 17:49

«Ցինիզմը, դեմագոգիան եւ անբարոյականությունը պետք է չափ ունենան եւ սահման»

«Ես այնքան բարձր եմ գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի վաստակը` Հայաստանի անկախության վերականգնման եւ Արցախի ազատագրման գործում, որ ինձ թույլ չեմ տա մեկնաբանել իր ելույթը»,- Aravot.am-ի հարցին լեւոնտերպետրոսյանաբար արձագանքեց ՀՀ նախկին արտգործնախարար, ՀՀՇ վարչության նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀՇ վերջին համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր . «Վանո Սիրադեղյանի՝  երկիրը լքելուց հետո, այս կուսակցությունը դարձել էր լավագույն դեպքում մի գեղական կլուբ , աղանդ: Ի՞նչ քաղաքական գործունեություն է ծավալել ՀՀՇ-ն 2000-2007 թվականներին: Եթե անկեղծ ենք խոսում, դա ՀՀՇ-ի պատմության ամենախայտառակ շրջանն է:  Ի՞նչ արեց՝ իմիտացիա, պարբերական համագումարներ, ճառեր, կենացներ, անցյալի  հիշողություններով հպարտացողներ, մասնակցեց ընտրություններին, ունեցավ խայտառակագույն արդյունքներ՝ մեկ տոկոսից ցածր կամ դրա շուրջ»:

Ինչ վերաբերվում է համագումարին եւ որոշմանը`ՀՀՇ կուսակցությունը վերանվանել ՀԱԿ կուսակցության, Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ նույնիսկ այնպիսի մերժելի հասկացությունները կամ երեւույթները, ինչպիսիք են ցինիզմը, դեմագոգիան եւ անբարոյականությունը, պետք է չափ ունենան եւ սահման: Բայց, ինչպես ասում են, քանի ապրես` այնքան պիտի սովորես»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Ինչ հավասարակշիռ եք,Ինչքան զուսպ եք;Առաջին նախադասությունն էլ բավական էր ամեն ինչ ասած լինելու համար;Նույնն եմ մտածել;Ձեր լռության մեջ ինչ խտացված վերլուծություն կա;
    Լևոնը ասելիք ունի թող Արկադի տեր Թադևոսյանին պատասխանի;Մարդը փաստերով էր խոսում, Սերժի պես չէր սարքում;Ճշտից ուր են փախչելու;Ճիշտը միակ բանն է, որի համար արժե և հայրենասեր լինել և թշնամի;Հիմա նրա ճիշտը ո*րն է;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728