Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հիշեցրեց, որ երեկ Սովետական բանակի զինվորի օրն էր. «Հայ ժողովուրդը, հայ ազգը ապրել է դժվար պատմություն, այլ կայսրությունների քաղաքացի դարձել է եւ ենթակա: Ցեղասպանություն ապրել է, բայց այլեւս՝ երբեք, որովհետեւ մենք ունենք մեր բանակը: Մեր բանակը դառնալու է ամենամարտունակը, ամենաուժեղը՝ աշխարհում»:
Այսօր նա տեղեկացրեց, որ ինքն իր ընտանիքով գնալու է Եռաբլուր եւ ծաղիկ դնի մեր զոհված տղերքի գերեզմանին: Հանրությանը կոչ արեց, որ եթե ցանկություն ունեն, իրենք էլ գնան, բայց ոչ երթով, որն արտոնված չէ, այլ՝ ընտանիքներով, փոքր խմբերով եւ լուռ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ