Նա հրապարակում է առաջիկա օրերի իր ծրագիրը
«Եթե որեւէ մեկը Գյումրի-Երեւան ճանապարհը, կամ որեւէ տեղ եւ Երեւան ճանապարհը փակել է, ինքը պատասխան է տալու»- այսօր Ազատության հրապարակում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ներկայացրեց իր անելիքները՝ առաջիկայում. «Վաղը ԿԸՀ-ն պարտավոր է հայտարարել այն, ինչ կոչվում է ընտրության վերջնական արդյունքները: Արդեն սա այդ հանձնաժողովի եւ Հայաստանի իշխանությունների ճշմարտության պահն է: Լավ թող մտածեն օրենքով, իրավունքով եւ համեստությամբ: Ոչ մեկը ավելի բարձր չէ, քան Հայաստանի ժողովուրդը եւ Հայաստանի քաղաքացին: Այդ ԿԸՀ-ի հայտարարությունից մեկ ժամ անց Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիս է տալու եւ ստանալու են բոլոր հարցերի պատասխանը»:
Նա հրապարակեց նաեւ, որ վաղը չէ մյուս օրը նորից շրջելու է քաղաքներում, տարբեր մարզերում: Գնալու է իր խոսքերով՝ «կեղծիքների կենտրոն՝ Մասիս, խրոխտ Արարատ, հաղթական Սուրենավան, հաղթական Եղեգնաձոր» եւ այլ տեղեր:
Նա նաեւ կրկնեց Դավիթ Սանասարյանի խոսքերը՝ «Սրանից հետո ոչ մի զադնի: Դեպի առաջ եւ դեպի հաղթանակ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ