ՀՀ նախագահական ավարտված ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը քաղաքական հանդուրժողականությունն էր` նոր երևույթ մեր քաղաքական իրականության մեջ, քաղաքական նոր մշակույթի դրսևորում:
Ընտրությունները կատարյալ չէին, բայց պետք է ընդունել դրանց պաշտոնական արդյունքները: Սերժ Սարգսյանը կարողացել է գտնել Արցախյան պատերազմի հրամանատարի վճռականության և մեր օրերի քաղաքական առաջնորդի հանդուրժողականության ներդաշնակության բանալին: Հուսամ, որ գալիք հինգ տարիները լինելու են իրական բարեփոխումների, նոր Հայաստանի կայացման շրջան:
Ավարտված ընտրություններում հաղթանակ է տարել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը` ապացուցելով, որ պատկառելի քվեներ կարելի է ստանալ հանդուրժողականության և բարության, բարի խոսքի շնորհիվ: Այդ հաղթանակի ամրապնդումը ոչ թե բարիկադների կառուցումն է, այլ` քաղաքական մրցակցին շնորհավորելու արժանապատիվ կեցվածքը: Դա կլինի Րաֆֆիի ամենամեծ ավանդը քաղաքական նոր մշակույթի ձևավորման գործում:
Կարդացեք նաև
Ես հույս ունեմ, որ գործող և փաստացի նախագահ Սերժ Սարգսյանը և մեր ժողովրդի մեծ հատվածի համակրությունը վայելող Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջնորդվեն մեր Հանրապետության շահերով, մեր նահատակ ընկերների անավարտ գործը հաղթական ավարտին հասցնելու հրամայականով ու արժանապատիվ ձեռքսեղմումով կդնեն նոր` Արժանապատիվ ու Բարի Հայաստանի հիմքերը` դառնալով դրա առաջին օրինակելի քաղաքացիները:
Իշտահիդ քացախ;