Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը շրջահայաց կլինի՞

Փետրվար 24,2013 14:08

«Չեմ կարծում՝ իշխանությունն ունի ռեսուրս անգամ ցանկություն նոր մարտի մեկ կազմակերպելու: Հույս ունեմ՝ գործող նախագահն այնքան շրջահայաց կլինի, որ չկրկնի նախորդ նախագահի սխալներն ու հանցանքը»,- այսօր «Նոյան տապան» ակումբում անդրադառնալով ՀՀ ոստիկանության երեկվա հայտարարությանը ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Պարոն Խուրշուդյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային երեկվա այցելություններից հետո հանրապետությունում որակապես նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, եւ այսօրվա հանրահավաքի կազմակերպումը հրատապ է. «Քաղաքական նոր իրավիճակին պետք է հրատապ արձագանքել եւ ժամանակի սղությունն է պատճառը, որ պատշաճ չենք զեկուցել ոստիկանությանը: Մեկ շաբաթ առաջ պետք է այդ իրազեկումը տեղի ուենար, բայց տվյալ դեպքում ունեինք ընդամենը մի քանի ժամ»:

Նրա խոսքերով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն հրատապ հավաքները թույլատրելի են, երբ քաղաքական նոր իրավիճակներին հրատապ արձագանքելու անհրաժեշտություն է առաջանում:

Պարոն Խուրշուդյանն ասաց, որ ոստիկանությունը դեռ չի արձագանքել այսօր հանրահավաք անցկացնելու իրենց հայտարարությանը. «Հիմքեր ունենք պնդելու, որ ոստիկանությունը կգործի օրենքի շրջանակներում եւ կապահովի քաղաքացիների անվտանգությունը»:

Անդրադառնալով վաղը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հաստատմանն ու հրապարակմանը՝ ասաց. «Այդ տվյալների հրապարակման արդյունքում մեր շտաբի ներկայացուցիչներն ու անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի հետեւություններ կանեն, որոնք այս կամ այն ձեւով կազդեն հետագա պայքարի ձեւաչափերի վրա: Թե ինչպես կազդեն, այս պահին չեմ մանրամասնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Մարտի 1-ը չկրկնելու երաշխիքը ո*րն է;Նրանք նույն գետը երկրորդ անգամ չմտնող տղեքից չե*ն;Թե, չեն կարող իրենցից մեկի ուղարկել հրապարակ խուլիգանություն անելու, որպեսզի շանտաժեն Ռաֆֆու ընտրազանգվածին` ազգին;Շանտաժը նստած է գահին, որ մարտի 1 չլինի*;Տառապանքը փորձ չունի*;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728