Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետ. «Իսկ այս ամենից հետո կգա մեր ժամանակը»

Փետրվար 24,2013 13:38

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի ֆեսյբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է հետեւյալ հայտարարությունը. «Հերթական անգամ հայ ժողովուրդը փորձում է մեկ անարդար մարդու միջոցով տապալել մեկ ուրիշ անարդար մարդու իշխանությունը: Ընդ որում ավելի թույլով փորձում է հաղթել առավել ուժեղին: Արդյունքը լինելու է նույնը:

«Կատվի վազքը մինչև մարագն է»: Տեսնենք ինչպես և որտեղ կավարտվի «կեղծ Րաֆֆիի» վազքը:
Արդյունքում հայ ժողովուրդը հերթական անգամ կկանգնի «կոտրված տաշտակի» առաջ:
Սակայն կա մեկ դրական բան:
Մենք նախ կազատվենք կեղծ ընդիմությունից, իսկ հետո նաև կեղծ իշխանություններից: Հանրապետականների ողնաշարն այլևս փշրված է:
Րաֆֆին կլինի այն «կամիկաձեն», որն իր արժանապատվության կորստի գնով վերջնականապես կկազմալուծի պետական մեքենան:
Իսկ այս ամենից հետո կգա ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Anna says:

    Աստված չանի քո ժամանակները գան, դեռևս քո ընտրարշավից էր երևում, որ սերժի անգամ ստվերից ես վախենում, ուր մնաց ….քո նմանները արժանի չեն անգամ քննարկման՚

  2. David says:

    Էպոսը ձեռքիդ դու ես կանգնելու Դավթի ծածկված փոսի առաջ;Մարագում ես կատվի վազք տեսե*լ;Թե* խորհրդատու հանճարիդ հայրենասիրությունը միայն քեզ ու իրեն են հասու;Կամաց խոսիր, Ձենով Օհանի կինը չլսի, թե չէ նոր շարժում կառաջարկեք;

  3. Susanna says:

    Տղա, ինչ վտանգավոր և անառողջ կենդանի ես դու:

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հոգնեցինք Րաֆֆու դեմ հարձակվող այս «պատվեր չկատարողներից»: Այս այսպես կոչված «էպոսագետն» էլ երևի «չի հասկանում»,որ սա այլևս անձերի խնդիր չէ,այլ ԺՈՂՈՎՐԴԻ պայքար ընդդեմ օլիգարխային համակարգի: Եթե այս կարևոր պահին ժողովրդի կողքին չես,ԳՈՆԵ ԼՌԻՐ: Կամ գնա կոֆե խմիր «ազգային հերոս» Պ.Հայրիկյանի հետ: Ու՞ր մնաց քո «81%-ը». Պառավաքարի պառավը «դուռը չբացե՞ց»: Թե՞ ‘Ջահելաքարում’ ոսկի էլ չեն ծախում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728