«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը պատրաստվում է հինգ տարվա պայմանագիր ստորագրել ֆուտբոլի Չինաստանի լիգայի հետ եւ դառնալ նրա միջազգային ներկայացուցիչը:
Այդ պաշտոնում աշխատելու համար ֆուտբոլիստը կստանա 50 միլիոն ֆունտ: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի Չինաստանի լիգան 37-ամյա Բեքհեմի հետ համագործակցել որոշել է կոռուպցիոն սկանդալների հետ կապված հեղինակազրկվելու պատճառով:Բեքհեմի առաջին այցը Չինաստան կարող է լինել կամ տեղի ֆուտբոլային լիգայի մրցաշրջմանի բացման օրը՝ մարտի 8-ին, կամ մայիս ամսին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ