Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակցիները՝ Սերժ Սարգսյանի վերընտրվելու մասին. «Սերժը կթողի՞, որ իշխանափոխություն անեն»

Փետրվար 24,2013 12:25

IMG_1894«Ռուսներն ասում են՝ после драки кулаками не машут, բայց ֆակտիչեսկի Սերժը էլի պիտի մնա: Դու չհավատաս նա իրա դիրքերից հետ կանգնի»,- երեկ Աշտարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման եկած երկու աշտարակցի այսպես իրար հետ բանավիճում էին: Նրանցից մեկը՝ Ամալյա Գալստյանն Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ դուք չե՞ք հավատում հաղթանակի՝ պատասխանեց, որ հավատում է, եթե ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի:

Հարցին՝ վաղը գնալո՞ւ եք հանրահավաքի նա պատասխանեց. «Ես էս ոտերով..որ ավտո լինի՝ կեթամ, չլինի՝ ինչո՞վ էթամ: Յելի-յելի քայլում եմ: Բա գետինը մտնի՝ լավ է: Որ այդքան ամոթ ունենար, կհրաժարվեր»:

Մեր հարցին՝ չե՞ք հավատում, որ իշխանափոխություն կլինի՝ կինը արձագանքեց. «Սերժը կթողի՞, որ իշխանափոխություն անեն: Սերժը, Սերժի ախպերը…: Գելերը նստած են: Տիգրան Կարապետյանը…Սաղ իրանց շներն են: Էդքան կոնյակի զավոդն իրանն ա, Միկան իրանն ա: Սերժի ախպերը ժողովրդի վրա հարկ ա դրել, խեղճ ջահելները չեն ուզում ամուսնանալ: Ասում են՝ որ ամուսնանաք, կգա հարկ կուզի, կասի մի ռես էլ տուր ես քնեմ քո կնգա հետ»:

Մեկ այլ աշտարակցի էլ վստահեցնում էր, որ «Սերժը փողը բաժանել՝ անցել է: Ուրիշ ոչ մեկը նրան չի ընտրել: Էդ ա միակ ճշմարտությունը: Եթե իրոք արդար ընտրություն լիներ, ուրեմն անցել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Սերժը մենակ կաշառքով ա անցել, ուրիշ ոչ մի բանով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. David says:

    Ամոթ բառը ձեր բռնակալը չունի;Դրա վրա հույս չդնեք;Ես գիտեմ ինչքան թքի է անձրև ասել;Նրան միայն գահնկեց անելով հաղթանակ չի ապահովվի; Նա պիտի կանգնի միջազգային դատարանի առաջ;Նրա փորած փոսից պոտմության մեջ ոչ ոք չի փորել, թեև դեռ էքստազի մեջ է;Նա ինքն է իր ձեռքով…
    Այս մոլորակի վրա միակ թշնամիս նա է;Ցավում եմ, որ թշնամիս հարգարժան մեկը չէ;

  2. Արմեն says:

    Հարգելի Հռիփսիմե
    Դիտելով https://www.youtube.com/watch?v=FnJhT-512mA տեսանյութը,ապրեցի սարսափի աննկարագրելի զգացում.ախր ինչպես կարելի է 10-15 լրագրողով այդպես նեղը գցել այդպիսի հմայիչ և անկեղծ անձնավորությանը։Հետո էլ դուք լրագրողներդ բողոքում եք,թե նա ձեզ դիմում է ֊ազիզ ջան֊,֊քուր ջան֊,֊ցավդ տանեմ֊ արտահայտություններով։

  3. Maxim says:

    Սրա նախորդն էլ՝, նույն սանրի կտավն են: Երկուսն էլ՝, թշնամի, վայրագ, արյունաբու:

  4. ditord says:

    Դավիթին՝ Նախ -պՈտմություն չԷ, այլ պատմություն:
    Երկրորդ – Շատ բարձր չե՝ս վերցնում, Նախագահը ու՝ր, դու որտեղ, քաշիդ համապատասխան ընտրություն կատարիր, որ ՝՝գրիժա,, չստանաս:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728